28 12 2024

Ես էլ հարցնում եմ՝ հանձնեցիք, ստացա՞ք․ Սրբազանը՝  Փաշինյանին 



 

«Փաշինյանը անկիրթ և անդաստիարակ լինելով հանդերձ, չպետք է մեզ փորձի կրթել, կրթությունն էլ համարում է միայն գիտելիք, չհասկանալով, որ կրթությունը առաջին հերթին առաքինի մարդ կերտելու մասին է, դաստիարակության մասին, որը իսպառ բացակայում է այսօրվա մեր կառավարիչների և ցավոք սրտի իրենց ընտանեկան  կյանքից»,- այս մասին հայրենակիցների հետ զրույց-ուղերձի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը։ 

«Մար պայքարը սկսվելու պահից ասել ենք, որ մեզ անհրաժեշտ է  հաշտություն, ճշմարտություն և արդարություն, որպեսզի մեր կյանքից վերանա սուտն ու թշնամությունը, ատելությունն ու կեղծիքը, ապաբարոյական լինելը, որպեսզի որևէ պաշտոնյա չկարողանա անպատասխանատու լինել, որպեզսի ոչ մեկ չփորձի հայրենիքը չափել իր ներքին քմահաճույքների, կամքի,վախի  և այս պարագայում նաև թշնամու պարտադրանքի ներքո։ Չլինի այնպիսի երևույթներ, որ պարզապես մարդկանց կյանքի և արյունի վրա փորձեն խրախճանք անել, և երբ աննդհատ կորուսերի շղթան է շարունակվում, այն չներկայացվի որպես հաջողություններ»,- ասաց Սրբազանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ